21/10/2014 13:47
Հարություն Մեսրոբյան. Հայաստանի տնտեսությունը մրցունակ չէ
Դրամ-դոլար փոխարժեքի տատանում չկա. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը: Փորձագետի համար զարմանալի կլիներ հենց տատանման բացկայությունը, սակայն այդ տատանումներից անհանգստանալ պետք չէ.
«Հայաստանը ֆինանսական շուկայում վարում է լողացող փոխարժեքի քաղաքականություն, իսկ դա ենթադրում է փոխարժեքի տատանում»:
Հ. Մեսրոբյանը նաև շեշտեց, որ Հայաստանի տնտեսությունը մրցունակ չէ. «Հայաստանում օլիգարխիան և իշխանությունը սերտաճած են»:
Ասուլիսին մասնակից Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը ևս կարծում է, որ Հայաստանի տնտեսության ոչ բարվոք վիճակի պատճառը օլիգարխիայի և պետության սերտաճումն է:
Հայաստանի տնտեսության վատ վիճակն, ըստ նրա, կապված է նաև ներքին ոչ ճիշտ կազմակերպվածության հետ: