21/10/2014 19:09
Մահացել է երեկոյան զգեստների վարպետ Օսկար դե լա Ռենտան
Մահացել է աշխարհահռչակ դիզայներ Օսկար դե լա Ռենտան` 82 տարեկան հասակում: Այս մասին հայտնում է Tatler.ru-ն:
Նա հայտնի է որպես երեկոյան զգեստների մեծ վարպետ:
Նրա մահվան հետ կապված այլ մանրամասներ չեն հաղորդվում, հայտնի չէ նաև դիզայների մահվան կոնկրետ օրը: 2006 թ. ի վեր նա տառապել է քաղցկեղով:
1964 թ.-ից ԱՄՆ-ում բացել է իր նորաձևության տունը:
2009 թ. արժանացել է հեղինակավոր «Superstar Award» մրցանակի` նորաձևության ասպարեզում անգնահատելի վաստակի համար: