22/10/2014 09:06
ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի ընտրությունը կարող է չեղյալ համարվել
Խոսվում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչի ընտրությունը կարող է չեղյալ համարվել՝ հաշվի առնելով մրցույթի ընթացքի վիճահարույց լինելը: Խոսվում է, որ հասարակական որոշ կազմակերպություններ պատրաստվում են բողոքներ ներկայացնել ԵԴ:
Հիշեցնենք, որ մրցույթի արդյունքում հաղթող էր ճանաչվել 3 թեկնածու՝ նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը, փաստաբան Արա Ղազարյանը և դատախազության աշխատակից Նելիկ Հարությունյանը: Սերժ Սարգսյանը հաստատել է մրցույթի արդյունքները: