23/10/2014 09:19
Սպորտի նախարարը, հնարավոր է, պաշտոնանկ արվի
«Ժամանակի» տեղեկություններով՝ Սպորտի նախարարության ենթակա բոլոր 23 մարզադպրոցներից և 2 քոլեջներից, որոնք սնվում են պետբյուջեից, 3 հազարից ավելի մարզիկների, նրանց ծնողներին, մարզիչների պարտադրաբար տարել են Ազատության հրապարակ՝ ընդդիմադիր կամ ոչ իշխանական եռյակի հոկտեմբերի10-ի հանրահավաքին մասնակցելու համար:
Թերթի տեղեկություններով սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանը նույն ծրագիրն իրականացնելու է նաև հոկտեմբեր 24-ին: Թերթը չի բացառում, որ շուտով Ղազարյանը պաշտոնանկ կարվի: