23/10/2014 09:31
Ազգային ժողովում 19-ը միլիոնատեր կա. Ամենահարուստը Գագիկ Ծառուկյանն է
Ազգային ժողովի պատգամավորներն արդեն լրացրել են 2013 թվականի գույքի և եկամուտների իրենց հայտարարագրերը։ Ըստ նրանց լրացրած տվյալների` Ազգային ժողովում կան 19` դոլարային միլիոնատեր պատգամավորներ։ Այս մասին գրել է «168 Ժամը»:
Նրանցից 9-ը ՀՀԿ խմբակցության անդամներ են, 9-ը` ԲՀԿ, և միայն մեկը` անկուսակցական (Արայիկ Գրիգորյանը)։ 2013 թվականի վերջի դրությամբ ՀՀ Ազգային ժողովի բոլոր պատգամավորները միասին ունեցել են (հայտարարագրել են) 49.1 միլիարդ դրամ, 80.7 միլիոն դոլար և 27.1 միլիոն եվրո։ Այս ամենը դոլարային արտահայտությամբ կազմում է 235.1 միլիոն դոլար։ 2013 թվականի վերջին այդ գումարը կազմել է 172.7 միլիոն դոլար։ Այսինքն, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների դրամական միջոցների ծավալը տարվա ընթացքում աճել է 62.4 միլիոն դոլարով կամ 40%-ով։
Ամենահարուստ խմբակցությունը ԲՀԿ-ն է, որին բաժին է ընկնում 163.6 միլիոն դոլար, իսկ ԱԺ ամենահարուստ պատգամավորը` նույն խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ում հայտարարագրած միջոցները կազմում են 134.2 միլիոն դոլար»,- գրել է թերթը: