23/10/2014 09:12
Օլանդը փորձելու է հասնել Սարգսյան-Ալիև համատեղ հայտարարության ստորագրմանը
«Հայկական Ժամանակի» լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը նախնական համաձայնություն են տվել՝ հոկտեմբերի 27-ին Փարիզում եռակողմ հանդիպում անցկացնել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի մասնակցությամբ:
Սկզբում տեղի կունենան Ֆրանսուա Օլանդի հանդիպումները Սարգսյանի և Ալիևի հետ, ապա՝ կլինի եռակողմ քննարկումը: Թերթի աղբյուրները պնդում են, որ Օլանդը փորձելու է հասնել նրան, որ Սարգսյանն ու Ալիևը իր հետ համատեղ հայտարարություն ստորագրեն: