24/10/2014 09:31
Վայոց Ձորի նոր մարզպետի ամենահավանական թեկնածուն Վայքի քաղաքապետն է
Կառավարության որոշմամբ՝ երեկ աշխատանքից ազատվել Է Վայոց Զորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Այս տարվա հունվարին Աշոտ Գալոյանն ազատվել էր Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից՝ նշանակվելով Բրազիլիայում ՀՀ դեսպան:
Դրանից հետո ԱԳՆ-ն դեսպանի թափուր պաշտոնի համար Վարշավա էր ներկայացրել Էդգար Ղազարյանի ագրեմանը, և ահա օրերս ստացվել է ընդունող երկրի դրական պատասխանը, ինչին էլ հետևեց մարզպետի պաշտոնից Ղազարյանի հրաժարականը: Այս մասին գրել է «Չորրորդ իշխանությունը»:
Մինչ այդ, իշխանական կուլիսներում քննարկվում է Վայոց Ձորի նոր մարզպետի թեկնածուի հարցը: Ըստ թերթի աղբյուրների՝ հիմնականում քննարկվում է Վայքի քաղաքապետ, ՀՀԿ-ական Հարություն Սարգսյանի թեկնածությունը: Սակայն այս հարցում վերջնական որոշում դեռ չկա: