24/10/2014 13:21
Ահազանգ. «Կոշ» ՔԿՀ որոշ պաշտոնյաներ կաշառք են ստացել դատապարտյալներից
ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալը հաղորդում է տվել այն մասին, որ հիշյալ քրեակատարողական հիմնարկի առանձին պաշտոնատար անձինք դատապարտյալներից պարբերաբար որպես կաշառք ստացել են առանձնապես խոշոր չափերով գումարներ` ծառայության գծով հովանավորչության և թողտվության համար: Այս մասին հայտնում են ՀՀ ՀՔԾ լրատվական բաժնից:
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: