24/10/2014 09:37
Լևոն Տեր-Պետրոսյանը բաց թողեց շանսը. «Առավոտ»
Իրանագետ, Միջին Արևելքի հարցերի վերլուծաբան Էմմա Բեգիջանյանը «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին, ցավով նշել է, որ Իրանի հետ ավելի սերտ հարաբերություններ ստեղծելու իր հնարավորությունը Հայաստանը կորցրել է Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանում:
«Միջազգային նպաստավոր պայմաններ կային Իրանի հետ հարաբերությունների կարգավորելու, բայց Լևոն Տեր-Պետրոսյանը, վախենալով Արևմուտքի հետ հարաբերությունների վատթարացումից, չգնաց այդ քայլին՝ բաց թողնելով առիթը: Մինչդեռ այդ ժամանակ Ռուսաստանում իշխանության էին լիբերալները, ովքեր այդպես չէին խառնվում Հայաստանի ներքին գործերին: Հիմա Հայաստանի համար ինքնուրույն մեծ քայլ անելը, համենայնդեպս, դժվար է»,- նշել է իրանագետը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: