25/10/2014 09:32
Վայքի ՀՀԿ-ական քաղաքապետը դեմ չէ մարզպետ նշանակվելուն
Վայքի ՀՀԿ-ական քաղաքապետ Հարություն Սարգսյանը չի հրաժարվի մարզպետի պաշտոնից, եթե նրան կուսակցությունից առաջարկվի այդ պաշտոնը: «Գիտեք ես կուսակցական մարդ եմ, հետևաբար, կուսակցությունը, կուսակցական մարդիկ ոնց ասեն, ոնց որոշեն, այդպես էլ կվարվեմ: Եթե որոշեն, որ պետք է մարզպետ նշանակվեմ, ուրեմն կնշանակվեմ»,- «Ժամանակի» հարցին ի պատասխան ասել է քաղաքապետը՝ հավելելով, որ դեռևս նման առաջարկ չի արվել իրեն:
Անդրադառնալով Վայոց ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանի աշխատանքին՝ Սարգսյանը դժվարացել է որևէ բան ասել: «Կառավարությունն է նրա աշխատանքի գնահատողը, բայց ընդհանուր առմամբ՝ մենք նորմալ աշխատել ենք իրար հետ»: