27/10/2014 14:39
Մեկնարկել է դիվերսանտների դատավարությունը. Լուսանկարներ
«Karabakh-life.am»-ի գլխավոր խմբագիր Բելլա Լալայանն իր Facebook-յան էջում տեղադրել է այսօր Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ստեփանակերտի նստավայրում մեկնարկած՝ ԼՂՀ Քարվաճառի շրջանում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտների գործով դատավարությունից լուսանկարներ և հետևյալ գրառումը կատարել.
«Այսօր, Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ստեփանակերտի նստավայրում մեկնարկել է ԼՂՀ Քարվաճառի շրջանում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովի և Շահբազ Ջալալ օղլի Գուլիևի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը մեղադրվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կազմակերպված խմբի կողմից, բռնություն գործադրելով ԼՂՀ պետական սահմանը հատելու, լրտեսության, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք փոխադրելու կամ կրելու, մարդուն առևանգելու և գողություն կատարելու մեջ, իսկ Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը նաև՝ սպանությունը` զուգորդված մարդուն առևանգելով կամ պատանդ առնելով և քաղաքացու անձնագիրը, կամ նույնականացման քարտը, կամ կարևոր այլ փաստաթուղթ հափշտակելը:
Գործը քննում է դատավոր Անատոլի Թադևոսյանը:
ՀԳ. Դատավարությունը կշարունակվի ընդմիջումից հետո.. Իսկ նիստի առաջին մասում ցուցմունք է տվել միայն Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը, որը իրեն մեղավոր չի ճանաչում սահմանը հատելու հարցում. /չի իմացել, որ այդտեղով սահման է անցնում/ ., հերքում է Ցականյանի սպանության մեջ իր հանցակից լինելը...»,-ասված է գրառման մեջ:
Նախորդող հրապարակում՝ Բաբայանը` դիվերսանտների գործի մասին. Որևէ արտաքին ճնշում չի ազդի դատի վրա
Դիվերսանտների կողմից սպանված Սմբատի մայր. Մեզ միայն դրանց մահը կմխիթարի