27/10/2014 11:39
ԱԺ շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա է նախատեսվում
Այսօր ԱԺ շենքի դիմաց կրկին բողոքի ակցիա է նախատեսվում: Մի խումբ քաղաքացիներ իրենց բողոքի ձայնը կբարձրացնեն «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ մտցնելու օրինագծի առնչությամբ:
Ի դեպ՝ այսօր նույն օրինագծի հետ կախված ԱԺ-ում տեղի կունենան լսումներ: Նախաձեռնության անդամները կմասնակցեն օրինագծի լսումներին և կներկայացնեն իրենց տեսակետը դրանց վերաբերյալ:
Հիշեցնենք, որ կառավարության կողմից հավանության արժանացած օրինագծի ուժի մեջ մտնելու դեպքում կրճատվելու է աշխատող կանանց մինչծննդաբերական եւ հետծննդաբերական փոխհատուցման չափը և դրվելու է մայրության նպաստի վերին շեմ: Նույն նախաձեռնության անդամները դեռ օրեր առաջ բողոքի ակցիա էին նախաձեռնել նաև կառավարության շենքի դիմաց:
Կանայք ողջունում են կառավարության չաշխատող կանանց ծննդաբերության նպաստ վճարելու գաղափարը, սակայն գտնում են, որ այդ փոփոխությունները չպետք է արվեն աշխատող կանանց հաշվին: Նրանք վստահ են, որ սույն օրինագիծը խախտում է ՀՀ Սահմանադրության մի շարք հոդվածներ և միջազգային նորմեր: Ակցիայի մասնակիցները համոզված են, որ օրինագծով սահմանված փոփոխությունները աշխատող կանանց իրավունքների ոտնահարում են և նոր օրենքը կարող է կրշատել ծնելիության ցուցանիշները Հայաստանում: