27/10/2014 17:08
Հարց նախարարին. Ի՞նչ երաշխիքներ կան, որ ծրագիրը չի ծառայի ի շահ հարուստների
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս օրենքներն իրենց նպատակին չեն ծառայում: Այսօր խորհրդարանական լսումների ժամանակ, երբ քննարկվում էր «Ժամանակավոր անաշխատունկության օրեքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը` պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի հարցին:
«Իսկ կոնկրետ ծնելիության հետ կապված` մենք ունենք նոր ծրագրեր, որոնք խթանում են ծնելիության մակարդակի բաձրացումը: Միանվագ նպաստի ծրագիրը հենց ուղղված է ծնելիության զարգացմանը: Այս պարագայում նաև պետական աջակցություն է ցուցաբերվում, որը լինելու է շարունակական»,- հավելեց նախախարը:
«Ի՞նչ երաշխիքներ կան, որ այս ծրագիրը չի ծառայելու ի շահ հարուստների»,- հարցադրում արեց ԲՀԿ պատգամավորը` շարունակելով, թե հույս ունի, որ այս ծրագիրը չի ոտնահարի աշխատող հղի կանանց իրավունքները: «Հույս ունեմ, որ այս օրենքը հարուստների հագով չի լինի: Չեմ կարող չկիսել հղի կանանց այդ տպավորությունը»,-ասաց նա:
Ի պատասխան նախարարն ասաց, որ այն գործոնը, որ առաջարկել են, չաշխատող մայրերի համար ծրագիր ներդնելն է, որը պետք է դիտարկվի նաև այս ֆոնում: «Հուսով ենք, որ համատեղ կգտնենք այն լուծումները, որոնք կհանգեցնեն լավագույն արդյունքի»,- ասաց նախարարը:
Նախորդող հրապարակում՝ Սաիյան. Անաշխատունակության օրենքը չի ծառայում նպատակին, այն պետք է փոխել