27/10/2014 16:47
Սաիյան. Անաշխատունակության օրենքը չի ծառայում նպատակին, այն պետք է փոխել
Կառավարության կողմից առաջարկված «Ժամանակավոր անաշխատունկության օրեքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի խորհդարանական լսումների ժամանակ, այսօր ԱԺ-ում ՍԱՊԾ պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը, ներկայացնելով օրինագիծը, հայտաևաևեց, որ օրենքը չի ծառայում իր նպատակին, ուստի օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունն անխուսափելի է:
Մանրամասն ներկայացնելով նախագիծը` Սաիյանը նշեց, որ գործող օրենքով մինչև երկու տարեկան երեխային ապահով առավել նպատակային աջակցությունը կազմում է 18 հազար դրամ, իսկ փաստացի ծախսերի թիվը կազմել է տարեկան 3 մլն դրամ:
«Տարեկան այս նպաստից օգտվում է շուրջ 43 անձ»,- հավելեց Սաիյանը` նկատելով, որ սկսած 2010 թվականից` ծախսերն աճել են գրեթե 3 անգամ:
Ս. Սաիյանի համոզմամբ` ընդհանուր նպաստների հետ կապված` ոլորտում առկա են որոշակի խնդիրներ: «Առաջինը նպաստի չափի վրա մեծ է սուբյեկտիվ գործոնի ազդեցությունը: Պատահական չէ, որ հղիության ժամանակ տվել են մեծ պարգևներ` մեծացնելով նաև աշխատավարձի չափը: Արձանագրվել են դեպքեր, երբ կինը գործատուի մոտ անցել է աշխատանքի, որից հետո ներկայացրել է հղիության կամ ծննդաբերության նպաստ ստանալու փաստաթուղթ: Խնդիրն այն է, որ նպաստի չափը հետին պլան է մղվում` այս նպաստի պատճառով: Յուրաքանչյուր անգամ ավելի ու ավելի ենք համոզվում, որ գործատուին վերապահված իրավասություններով որևէ պարագայում օրենքի խախտում չկա, իսկ դա արդեն իսկ խնդիր է: Գործատուն իրավունք ունի բարձրացնել աշխատավարձ կամ ընդունել շխատանքի հղի կնոջը, ուստի սա օրինախախտում չի համարվում: Մենք եկել ենք այն համոզման, որ գործատուի լիազորությունները չեն համապատասխանում օրենքին»,-ասաց նա` նկատելով, որ մի կողմից գործատուն ունի լայն իրավունքներ, որի դիմաց որևէ պարտավորություն չի կրում և մյուս կողմից` ակնհայտորեն առկա է բյուջետային այս երկու ծարգերի հասցեականության և արդյունավետության խնդիրը:
«Այս նպատը չի ծառայում իր նպատակին»,- ասաց նա:
Անդրադառնալով առաջարկություններին` Սաիյանն ընդգծեց, որ մի շարք ՀԿ-ների ու անհատների կողմից ներկայացվել են տարբեր առաջարկություններ, որոնք քննարկման ենթակա են: «Առաջարկություներից առաջինն այն է, որ պետք է բացառել որևէ փոփոխություն և պահպանել գործող նորմերը: Առաջարկվել է նաև պահպնել աշխատավարձի չափը, որպեսզ հղի կինը ստանա աշխատավարձն այն եկամուտներով, ինչ աշխատանքի գնալուց»,- ասաց նա:
Նախորդող հրապարակում՝ Բիշարյան. Հղի կնոջը ներկայացված հաշվարկները զավեշտ է հիշեցնում