29/10/2014 19:11
Ադրբեջանցի դիվերսանտները Հասանովի վրա են բարդում Սմբատի սպանությունը
Լեռնային Ղարաբաղի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի անդամներ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի գործը: Այս մասին հայտնում է «Արցախպրեսը»:
Հոկտեմբերի 29-ին կայացած նիստին Ասկերովը հայտարարել է, որ «չի իմացել, որ ապօրինաբար է հատում սահմանը, և միայն հիմա է գիտակցում իր սխալը»: Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի տարածք այցելելով, նա վատ նպատակներ չի ունեցել, այլ միայն «այցելել է մոր գերեզմանը»:
Հարցին, որ տեղանքին քաջատեղյակ լինելով, նրանք ինչու են Քարվաճառ տանող ճանապարհից իրենց հետ վերցրել անչափահաս Սմբատ Ցականյանին, Ասկերովը հայտարարեց, որ ճանապարհին ծանոթ է միայն անտառների և լեռների միջով: Ընդ որում, Ասկերովը ժխտում է Սմբատ Ցականյանի սպանությանը իր մասնակցությունը՝ մեղքը բարդելով ոչնչացված անդամ Հասան Հասանովի վրա:
Սպանված Սմբատ Ցականյանի հայրը՝ Մեխակ Ցականյանը հայտարարել է, որ միայն ցանկանում է, որպեսզի յուրաքանչյուրը համապատասխան պատիժ ստանա:
Նախորդող հրապարակում՝ Ադրբեջանցի դիվերսանտները պնդել են, թե չգիտեին ԼՂՀ սահմանի գոյության մասին
Բաբայանը` դիվերսանտների գործի մասին. Որևէ արտաքին ճնշում չի ազդի դատի վրա