29/10/2014 09:45
Գյումրու քաղաքապետին բերման էին ենթարկել
«Հրապարակում» կարդում ենք. «Գյումրու քաղաքապետ, ՀՀԿ-ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը հոկտեմբերի 24-ին իր ներկայությամբ պատվել էր Ազատության հրապարակի հեղափոխական հարթակը: Այստեղ որևէ արտառոց բան չկա, սակայն ուշագրավ է այն, որ դրանից օրեր առաջ, երբ մեկնարկել էին եռյակի մարզային հանդիպումները, Բալասանյանը փախուստի էր դիմել իր ղեկավարած քաղաքից:
Հարց է ծագում` ի՞նչ փոխվեց ընդամենը 1-2 շաբաթվա ընթացքում: Ոմանք կարծում են, որ Ծառուկյանը նրան պարզապես բերման էր ենթարկել ու ի տես բոլորի, կանգնեցրել հարթակում»: