30/10/2014 09:17
Պաշտոնական կայքում Արթուր Բաղդասարյանը շարունակում է պաշտոնավարել
«Չորրորդ իշխանության» փոխանցմամբ` Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական կայքում, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը շարունակում է մնալ Արթուր Բաղդասարյանը:
«Սրանից կարելի է հետևություն անել՝ կամ պատկան մարմիններին ձեռնտու է Արթուր Բաղդասարյանի անվան պահպանումը կայքում և վերջինս շարունակում է ստվերային ղեկավարել Ազգային անվտանգության խորհուրդը, կամ էլ այս կառույցում այնքան են անգործության մատնվել, որ չեն էլ նկատում բացթողումը»,- նշել է թերթը: