30/10/2014 13:16
Նախարար. Կարևոր է քաղհասարակության մասնակցությունն օրենսդրական գործընթացին
Պետք է հասկանալ՝ որքանո՞վ է Հայաստանում օպտիմալ օրենքների մշակման գործընթացը: Այս մասին այսօր ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի «Օրենսդրական գործընթացի գնահատումը Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի շնորհանդեսից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:
Նրա խոսքով՝ մենք անկախ սահմանադրական բարեփոխումներից պետք է անցնենք այս ճանապարհը, բայց պետք է հասկանալ, թե որքանո՞վ է կառավարությունը հաշվի առնում շահառուների իրավունքները և որոշումներ կայացնելիս որքանո՞վ է հաշվի առնում քաղաքացիների կարծիքը, որքանո՞վ են Կառավարությունը և ԱԺ-ն արդյունավետ համագործակցում մինչև օրենքների քննարկումը:
Հ. Մանուկյանը նշեց, որ բոլոր փուլերում առկա են խնդիրներ:
Նախարարը կարևորեց քաղաքացիական հասարակության մասնակցությունը օրենսդրական գործընթացներին:
Անդրադառնալով նախարարություններին կից գործող հանրային խորհուրդներին՝ նա ասաց, որ դրանցով են պետական մարմինները որոշումներ կայացնելիս ներգրավում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, բայց դա պետք է դրվի ինստիտուցիոնալ հիմքերի վրա և գործի բոլոր նախարարություններում: