31/10/2014 09:08
Արմեն Մարտիրոսյան. Հայաստանին պետք է փոփոխություն ուղղակի փոփոխության համար
«Ժամանակի» այն դիտարկմանը, թե ամեն գնով փոփոխության խնդիր եք դրել, նույնիսկ առանց դրա տակ գաղափարական հենք դնելու՝ փոփոխություն հանուն փոփոխության, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը պատասխանել է. «Ես երբևէ չեմ ասել, բայց այսօր կասեմ՝ Հայաստանին արդեն պետք է փոփոխություն ուղղակի փոփոխության համար, որովհետև արտագաղթի այն միտումները, որ հիմա էլ կան, որոշակի հոգեբանություն է դարձել: Այս հոգեբանությունը կոտրելու համր է այդ փոփոխությունը պետք:
Իրական փոփոխություն է պետք, որովհետև եթե երկրի ներսում փոփոխություն չկա, և մենք ԵՏՄ ենք մտնելու, այստեղ անմիջապես ապրանքների գներն աճելու են, լարվածությունը մեծանալու է, Արևմուտքից ներդրումներ չե լինելու, աշխատատեղեր չեն բացվելու, մեր քաղաքացիներն էլ Ռուսաստանում ունենալով ազատ աշխատելու իրավունք՝ ուղղակի թողնելու են գնան: Դրա համար փոփոխություն ցանկացած պարագայում պետք է»: