31/10/2014 12:52
«2-րդ երեխա ունենալու դեպքում միանվագ գումարը կավելանա, երբ գումար լինի»
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն անընդունելի է համարում, որ 1-ին և 2-րդ երեխայի դեպքում միանվագ տրվող գումարը նույնն է՝ հիսուն հազար դրամ, իսկ երրորդ երեխայի դեպքում շեմը կտրուկ է բարձրանում՝ մեկ մլն դրամ.
«Չե՞նք կարող 2-րդ երեխայի դեպքում շեմը հիսուն հազարից բարձրացնել գոնե հարյուր հազար դրամ»,- Խորհրդարանում ընթացող 2015 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեց պատգամավորը:
Նախարար Ասատրյանը համաձայնելով Բիշարյանի հետ՝ ասաց, որ այդ գումաները կավելանան. «Խնդիրը միայն համապատասխան ֆինանսների առկայությունն է: Սակայն երրորդ երեխան է, որ ապահվում է ընտանիքում վերարտադրությունն ու ապահովում ժողովրդագրությունը: Դա խթանում է նաև հաջորդ երեխաների ծնելիությանը»: