31/10/2014 11:52
Ռուսաստանը, Ուկրանան և ԵՄ-ը ստորագրել են գազի առաքման պայմանագիրը
Բրյուսելում Ռուսաստան-Ուկրաինա-ԵՄ ձևաչափով գազային բանակցություններն ավարտվել են պայմանագրի ստորագրությամբ, որով նախատեսվում է ռուսական գազ առաքել Ուկրաինա, ինչպես նաև՝ ապահովել դրա անխափան տարանցումը դեպի ԵՄ:
Պայմանագրի տակ իրենց ստորագրություններ են դրել Ռուսաստանի և Ուկրաինայի էներգետիկայի նախարարներ Ալեքսանդր Նովակը և Յուրի Պրոդանը, ինչպես նաև՝ ԵՄ-ի էներգետիկ հարցերով պատասխանատու Գյունտեր Էթինգերը:
Էթինգերը նշել է, որ Ուկրաինան և «Նավթոգազը» պարտավորվել են ռուսական գազի առաքման համար անհապաղ վճարել 1.451 միլիարդ դոլարի հասնող պարտքը:
Նրա խոսքով՝ Ուկրաինան կկարողանա գազ ստանալ Ռուսաստանից 1000 խմ-ի համար վճարելով 385 դոլար կամ ավելի ցածր:
Էթինգերը նշել է, որ Կիևը գազի համար կվճարի մի քանի աղբյուրներից՝ Արժույթի միջազգային հիմնադրամի, 3.1 միլիարդ դոլարի հասնող հատուկ հիմանդրամի, ինչպես նաև՝ ԵՄ-ի կողմից տրվող ֆինանսական միջոցներից: