31/10/2014 13:00
Հովհ. Մանուկյան. Օտարերկրացի գործընկերնեերի հետ ակտիվ համագործակցություն կա
Այսօր Նոտարական պալատի բացումից առաջ ողջույնի խոսքով հանդես եկած արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ում խոսքով` այս ոլորտում ակտիվ համագործակցություն կա օտարերկրյա գործընկերների հետ:
Գերմանիայի նոտարական պալատի փոխնախագահ Ռիխարդ Բոկը իր խոսքում զուգահեռ անցկացրեց երկու երկրների համապատասխան օրենսդրության մեջ՝ նշելով, որ ի տարբերություն Հայաստանի նոտարների, որը կարող միայն ծանոթացնել կողմերին առուվաճառքի պայմանագրին, Գերմանիայում նոտարը պարտավոր է ձեռք բերել փաստական հանգամանքներ և կարող է անգամ պատասխանատվության ենթարկվել:
Ռ. Բոկը նշեց, որ Հայաստանի նախկին արդարադատության նախարարը իրեն ցույց է տվել դեռևս չկառուցված շենքը, երբ կողմերը նոտարական վավերացմամբ առքուվաճառքի պայմանագիր են կնքում, որից հետո վաճառողը գումարները վերցնում և սնանկ է ճանաչվում կամ փախչում:
Նրա հավաստմամբ` Գերմանիայում այդ խնդիրը կարգավորում է հօգուտ բարեխիղճ գնորդի և կնքված նախնական պայմանագրի համաձայն գնորդը համարվում է տվյալ անշարժ գույքի սեփականատեր: