31/10/2014 13:53
Նախարար. Նոտարների հարցում իրավիճակը փոխվել է
Պետք է հասկանալ՝ արդյոք նոտարները հանցագործություն են թույլ տվել, թե պարզապես օրենքի բացն է, որ նոտարը հնարավորություն չի ունեցել գնահատելու գործարքի ռիսկայնությունը:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք նոտարն ունի մեղքի իր բաժինը այն գործարքներում, երբ մի բնակարանը վաճառվել է երկու հոգու:
Նախարարը ասաց, որ այս գործով սկզբունքային նշանակություն ունի այն, թե ինչպիսի դերակատարում է ունեցել նոտարը:
«Իր ոլորտում գործառույթ իրականացնելիս նոտարը պետք այնպիսի պատասխանատվությամբ և պարտականություններով օժտված լինի, որ հնարավորություն չունենա նման գործարքներ կնքել և պետք է քաղաքացիներին ճիշտ ուղի ցույց տա: Նման դեպքերում նաև կնվազեն ռիսկերը: Նոտարը պետք է պատասխանատվության ենթարկվի մարդուն սխալ ուղի հուշելու համար»,- ասաց Հովհ. Մանուկյանը:
Նրա խոսքով` միգուցե ժամանակին կոռուպցիոն ռիսկերը շատ են եղել այս ոլորտում, սակայն այժմ չենք կարող տեսնել ասենք, բնակարանրի կրկնակի վաճառքի դեպքեր և այլն, քանի որ իրավիճակը փոխվել է:
Հովհ. Մանուկյանը նաև ասաց, որ, իհարկե, կան նաև օրենսդրական բացեր:
Նախորդող հրապարակում՝ Հովհ. Մանուկյան. Օտարերկրացի գործընկերնեերի հետ ակտիվ համագործակցություն կա