31/10/2014 09:15
Եռյակն այսօր հանրահավաք չի նախատեսում, բայց իրազեկում է ներկայացրել
ԲՀԿ ներկայացուցիչ Միքայել Մելքումյանը «Հրապարակի» լրագրողին ասել է, որ հոկտեմբերի 31-ին հանրահավաք նախատեսված չի եղել:
Մինչդեռ քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնից «Հրապարակին» տեղեկացրել են, որ մի քանի հանրահավաքների «իրազեկումներ» են ստացել: Քաղաքապետի հոկտեմբերի 15-ի որոշմամբ ի գիտություն է ընդունվել «Հայ Ազգային կոնգրես» կուսակցության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանի իրազեկումը 2014թ. հոկտեմբերի 31-ին ժամը 16:00-23:00-ին տեղի ունենալիք հանրահավաքի մասին:
«Հաջորդ հանրահավաքի օրն իրազեկել են հոկտեմբերի 17-ին, ըստ որի` նոյեմբերի 7-ին, ժամը 16:00-23:00 լինելու է իրենց հանրահավաք երթը»,- փոխանցել են թերթին: Մի իրազեկում էլ ստացել են նոյեմբերի 14-ի հանրահավաք երթի վերաբերյալ: