31/10/2014 09:57
Ֆինանսների նախկին նախարարի կինը 20 մլն դրամ հղիության նպաստ է ստացել
ՀՀ ֆինանսական հաշտարար Փիրուզ Սարգսյանը, ով Տիգրան Սարգսյանի սիրելի «կադրերից» է և ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանի կինն է, ծննդաբերությունից անմիջապես հետո վերադարձել է աշխատանքի և ահռելի գումար է ստացել` որպես հղիության և ծննդաբերության նպաստ: «Հրապարակի» տվյալներով` 20 մլն դրամ:
Փիրուզ Սարգսյանը թերթի հետ զրույցում նշել է. «Իրականն էլի մեծ գումար է, բայց դա իր բացատրությունն ունի: Դա օրենքի հիման վրա է վճարվել, բայց որ 20 մլն դրամ չի, դա հաստատ: Դա պայմանավորված է նրանով, որ իմ աշխատավարձը շատ բարձր է, իսկ հաշտարարի աշխատավարձն օրենքով է սահմանվում, օրենքով սահմանված է, որ դա պետք է լինի միջին բանկային աշխատավարձի եռապատիկից ավելի բարձր»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: