01/11/2014 09:19
Բաղրամյան գյուղի ավագանու անդամները հրաժարական են տվել ու խոպան մեկնել
Արմավիր մարզի Բաղրամյան գյուղի ավագանու անդամները խոպան մեկնելու նպատակով հրաժարական են տվել: Դեկտեմբերի ամսին Բաղրամյանում կնշանակվեն ավագանու արտահերթ ընտրություններ:
Ավագանին այստեղ 5 անդամ ունի: Տարբեր ժամանակներում հրաժարականի դիմում են ներկայացրել նրա մեծամասնությունը՝ երեք անդամ, իսկ մեկն էլ ի սկզբանե նիստերին չի մասնակցել:
Այս մասին «Հայկական Ժամանակին» տեղեկություններ է հայտնել համայնքի ղեկավարը: Գյուղապետ Կայծակ Մկրտչյանն ասել է, որ ավելի վաղ հրաժարական էին տվել ավագանու անդամներից երկուսը, իսկ արդեն երրորդ անդամի հրաժարականից հետո փաստացի անհնար է դարձել նիստեր գումարել՝ քվորում չլինելու պատճառով: