01/11/2014 15:37
Արոնյանը բարձրացել է ՖԻԴԵ-ի դասակարգման 4-րդ հորիզոնական
Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը բարելավել է իր դիրքը Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) դասակարգման աղյուսակում։
ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքը հրապարակել է նոյեմբեր ամսվա վարկանիշային աղյուսակը, որում Արոնյանը չորրորդն է։
Հիշեցնենք, որ նախորդ թարմացման ժամանակ մեր շախմատիստը 5-րդ հորիզոնականում էր։ Արոնյանն ունի 2797 վարկանիշային միավոր:
Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը 2863 միավորով շարունակում է գլխավորել աղյուսակը։ Երկրորդը իտալացի Ֆաբիանո Կարուանան է (2839), երրորդը՝ բուլղարացի Վեսելին Տոպալովը (2800):