01/11/2014 11:25
Հավկիթի և կաթնամթերքի գներն աճել են
Ձվի հանրապետական միջին գինը 2014թ. հոկտեմբերին 2013թ. հոկտեմբերի համեմատ նվազել է 3.9 %-ով, իսկ 2014թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 6.4 % գնաճ: Այս մաիսն տեղեկացնում են ազգային վիճակագրական ծառայությունից:
Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2014թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ գրանցվել է ձվի 4.1-17.6 % գնաճ, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ք. Վաղարշապատում: Մայրաքաղաքում ձվի գնի մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 4.1%-ով:
Ինչ վերաբերում է կաթնամթերքի գներին, ապա 2014 թ. հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կաթնամթերքի ապրանքախմբում արձանագրվել է 5.1 %, իսկ 2014 թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.4 % գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է «Չեդեր», «Չանախ» և «Լոռի» պանրատեսակների՝ համապատասխանաբար 0.4 %, 0.9 և 1.5 % գնաճով: