01/11/2014 09:47
Ըստ Բաբկեն Պիպոյանի՝ գնաճը սխալ տնտեսական կուրսի հետևանք է
Վերջին շրջանում ամեն օր արձանագրվում է մի նոր ապրանքի գնաճ: Վերջին հիմնական թանկացումը մսամթերքի ու կարտոֆիլ գնի էական բարձրացումն է, ինչը տարածվող կարծիքների համաձայն՝ պայմանավորված է մսամթերքն ու կարտոֆիլը ավելի թանկ գնով ռուսական շուկա արտահանելու հանգամանքով:
Այս կապակցությամբ «Ժամանակի» հարցին «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը պատասխանել է, որ կոնկրետ մսամթերքի և կարտոֆիլի գնի թանկացումը բնավ պայմանավորած չէ ռուսական շուկայում ստեղծված հնարավորությամբ, քանի որ առ այսօր դեռ որևէ կիլոգրամ մսամթերք և կարտոֆիլ չի արտահանվել ՌԴ:
«Արտահանման հնարավորությունները դեռ խոսակցություններ են, տնտեսական հեռանկար և մենք դեռևս մսամթերքի մասով մի գրամ արտահանում չունենք»,- ասել է Պիպոյանը՝ հավելելով, որ գնաճն ավելի շատ պայմանավորված է սխալ տնտեսական կուրս վարելով: