04/11/2014 11:42
Շարունակվում է պատանի բռնցքամարտիկների Եվրոպայի առաջնությունը
Ռուսաստանի Անապա քաղաքում շարունակվում է 1998-1999 թվականներին ծնված պատանի բռնցքամարտիկների Եվրոպայի առաջնությունը: Ռինգ դուրս եկած հայաստանցի 5 մարզիկից 3-ը իրենց մենամարտերն ավարտեցին հաղթանակով:
Հաղթանակ տոնեց գերծանր քաշային գյումրեցի Գուրգեն Հովհաննիսյանը, ով փայլուն ոճով առավելության հասավ թուրք Սալահատին Կոչագուի նկատմամբ: Իր երկրորդ հաղթանակն է տոնել Արթիկի մանկապատանեկան մարզադպրոցը ներկայացնող 75 կգ քաշային Վան Մելքումյանը, ով պարտության է մատնել վրացի Տարաս Կանդելակիին: Իր մենամարտը հաղթանակով է ավարտել նաև 48 կգ քաշային Վահե Բադալյանը, ով ուժեղ է գտնվել Իսրաելը ներկայացնող Մալախ Ֆեդիի հետ պայքարում:
Հայ 12 բռնցքամարտիկներից 8-ը դեռ շարունակում են պայքարը մեդալների համար: