04/11/2014 09:10
Մի շարք գործիչներ մտադիր են ԵՏՄ անդամակցության դեմ ակցիաներ իրականացնել
«Հրապարակի» տեղեկացմամբ՝ երեկ երևանյան սրճարաններից մեկում հավաքվել են Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցությանը դեմ մի շարք գործիչներ, որոնք որոշել են բողոքի ակցիաներ կազմակերպել՝ նոյեմբերի 17-ին ԱԺ-ում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացումը թույլ չտալու նպատակով: Հավաքի մասնակիցները ձևավորել են նախաձեռնող խումբ՝ միջոցառումները համակարգելու համար:
«Հրապարակի» տեղեկություններով, խմբում ներգրավվել են ԱԺ պատգամավորներ, հասարակական, քաղաքական գործիչներ, քաղաքացիական ակտիվիստներ: Առաջիկայում նախաձեռնող խումբը ուղերձով կդիմի ՀՀ քաղաքացիներին և ԱԺ պատգամավորներին: