04/11/2014 10:20
Ոչ իշխանական ուժերի ղեկավարների հանդիպման օրը դեռ անորոշ է
Ոչ իշխանական եռյակի հերթական հանդիպման օրը դեռ անորոշ է: Եռյակի ներկայացուցիչները չեն հանդիպել հոկտեմբերի 24-ի հանրահավաքից ի վեր, և սա ոմանց տարօրինակ է թվում շուտափույթ իշխանափոխություն անելու խոստումների ֆոնին:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր, եռյակի հանդիպումների մասնակից Միքայել Մելքումյանը, երեկ «Հայկական Ժամանակի» հետ զրույցում խոսելով հանդիպումներ չանցկացնելու պատճառների մասին, ասել է, որ «աշխատանքային» քննարկումներ են գնում, սակայն չի մանրամասնել, թե ի՞նչ քննարկումների մասին է խոսքը:
Անցյալ շաբաթ էլ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը թերթի հետ զրույցում նշել էր, որ քննարկումներ են ընթանում կուսակցությունների վարչություններում: