04/11/2014 09:39
«Ժառանգությունում» ներկուսակցական սկանդալ է եղել
«Իրավունքը» «Բամբասանք» խորագրի ներքո գրել է. «Ըստ «Ժառանգությանը» մոտ կանգնած աղբյուրի՝ այդտեղ եղել է ներկուսակցական սկանդալ՝ կապված այն բանի հետ, որ որոշ երիտասարդ «ժառանգականներ» կոմպրոմատի հավաքագրում էին սկսել Զարուհի Փոստանջյանի դեմ, և դա հայտնաբերվել է:
Մեր աղբյուրի վկայությամբ՝ հայտնաբերվել է նաև այդ երիտասարդների ամենօրյա կապը ԲՀԿ երիտասարդ ակտիվիստների հետ, ու այժմ կուսակցությունը տարակուսանքի մեջ են, թե ինչպես վարվել «ԲՀԿ-ի շպիոն» դարձած սեփական կադրերի հետ: Պարզ է նաև, որ նույն «Ժառանգությունում» ոմանց, ընդհակառակը, միայն ուրախացնել կարող է Զարուհի Փոստանջյանի վարկաբեկումը, քանի որ չափազանց ժրաջան տիկինը շատերին է խանգարում ինքնադրսևորվելու և կուսակցությունում առաջնակարգ դեր խաղալու հարցում»,- գրում է թերթը: