06/11/2014 09:06
Ծառուկյանը հո էս երկրի թշնամին չի՞. Գեներալ
Պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ Գագիկ Մելքոնյանից «Հրապարակի» թղթակիցը հետաքրքրվել է` նորմա՞լ է, որ Գագիկ Ծառուկյանը, իշխանության դեմ պայքարելով, շարունակում է մնալ Անվտանգության խորհրդի անդամ:
«Մեծ կուսակցության ղեկավարն է, կարող է մնալ, հո էս երկրի թշնամին չէ՞: Քաղաքական գործիչ է, հայ է, երկրորդ կուսակցության ղեկավարն է, նորմալ է, որ Անվտանգության խորհրդի մեջ է, ավելի լավ է: Որ նիստ էլ հրավիրի, քննարկում լինի, Ծառուկյանը մի ձայն է, դրանով ինչ պիտի անի, դա խանգարող բան չէ»,-ասել է Մելքոնյանը: