06/11/2014 09:19
Բանկերից մեկը 5 մլդ. վարկ է տվել «Նաիրիտի» աշխատողների պարտքը մարելու համար
ՀՀ կառավարության միջնորդությամբ, հայաստանյան խոշոր բանկերից մեկը բյուջետային երաշխիքով ավելի քան 5 միլիարդ դրամի հերթական վարկն է տրամադրել աշխատավարձի գծով «Նաիրիտի» աշխատակիցներին ունեցած ամբողջ պարտքը մարելու համար:
«Հայկական Ժամանակի» ունեցած տեղեկությունների համաձայն, վարկը տրամադրվել է Հայաստանի պետական էներգետիկ ընկերություններից մեկին, որն էլ որպես փոխառություն՝ փոխանցել է այն «Նաիրիտին»: Ըստ որոշ լուրերի, այդ վարկը տրամադրվել է Բարձրավոլտ ցանցերին: Թե ո՞վ, ինչպես և ինչ միջոցներով է փակելու այդ և նախկինում այդ նույն սխեմայով կուտակված մի քանի հարյուր միլիոն դոլարի հասնող պարտքերը՝ հայտնի չէ։