06/11/2014 09:40
Կոտայքի մարզի Քաղսի գյուղում լարված իրավիճակ է ստեղծվել
Կոտայքի մարզի Քաղսի գյուղում, որտեղ դեկտեմբերի 14-ին, համայնքապետի ընտրություններ են անցկացվելու, արդեն իսկ լարված իրավիճակ է ստեղծվել: Ընտրապայքարն ընթանալու է ՀՀԿ-ական երկու թեկնածուների՝ գործող գյուղապետ Սեդրակ Դավթյանի և գյուղապետի նախկին թեկնածու Սահակ Ալեքսանյանի միջև: Վերջինս քրեական հեղինակություն, ծնունդով քաղսեցի Արամ Վարդանյանի' Վստրեչի Ապերի հորաքրոջ որդին է:
Որոշ տեղեկություններով՝ Վստրեչի Ապերն արդեն իսկ գործի է դրել բոլոր հնարավոր ռեսուրսներն ու միջոցները իր ազգականի հաղթանակն ապահովելու և նրան գյուղապետ դարձնելու համար: «Չի բացառվում, որ այս անգամ էլ փող բաժանավի նախորդ անգամվա պես, մանավանդ, որ հաշվի առնենք, նրա մեջքին կանգնած է մոսկվաբանակ մեծահարուստ եղբայրն ու գործարար-հեղինակություն Վստրեչի Ապերը»,- «Ժամանակին» ասել է քաղսեցիներից մեկը: