07/11/2014 09:50
«Ժառանգությունը» մինչև տարեվերջ պաշտոնապես լքելու է Եռյակը
«Իրավունքը» «Բամբասանք» խորագրի ներքո գրել է. «Ըստ «Ժառանգությանը» մոտ կանգնած աղբյուրի՝ «եռյակի» շուրջ ներքին հակասությունները, կարծես թե, մոտեցել են հանգուցալուծման: Ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ անկախ ամեն ինչից՝ մինչև տարեվերջ կուսակցությունը պաշտոնապես լքելու է «եռյակը», սակայն տարաձայնություններ կան, թե կոնկրետ երբ դա պետք է արվի:
Ռուբիկ Հակոբյանը համարում է, որ դա պետք է լինի Նոր տարվանից, մեծամասնությունը, այդ թվում և Րաֆֆի Հովհաննիսյանը՝ նոյեմբերի 17-18-ին՝ Աժ-ում ԵՏՄ համաձայնագրի վավերացման ընթացքում կամ առավելագույնս նոյեմբերի 20-22-ին, իսկ Զարուհի Փոստանջյանը պնդում է, որ դա պետք է տեղի ունենա նոյեմբերի 14-ից անմիջապես հետո»: