07/11/2014 09:04
Նախագահը կոնֆիդենցիալ հանդիպումներ կունենա Մոսկվայում
Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած այցն առաջին հայացքից է առնչվում Տիգրան Պետրոսյանին նվիրված գրոսմայստերական մրցաշարին: Սակայն, ըստ «Հրապարակի», Մոսկվայում Սերժ Սարգսյանը կունենա մի շարք կոնֆիդենցիալ հանդիպումներ տարածաշրջանում, մասնավորապես Վրաստանում տեղի ունեցող զարգացումների, Ղարաբաղի հարցով սպասվող Ալիևի հետ նոր հանդիպման առնչությամբ, կցավակցի իր վաղեմի ընկեր Սերգեյ Իվանովին՝ որդու մահվան առիթով։
Ըստ լավատեղյակ աղբյուրների՝ Հայաստանի՝ ԵՏՄ անդամ դառնալուց հետո բավականին լուրջ մրցավազք է սկսվել «մոսկվահպատակ» մեծահարուստ հայերի միջև՝ «հանուն Հայաստանի», իրականում՝ հանուն մարտ-մայիս ամիսներին սպասվող վարչապետափոխության։ Չորեքշաբթի օրը տեղի ունեցած ԳՄ նիստից ժամեր առաջ Սերժ Սարգսյանը նախագահական պալատում ընդունել է Արա Աբրահամյանին, ով Հայաստան էր բերել կորեական հայտնի «Սամսունգ» ֆիրմայի տնօրենին՝ Հայաստանում ներդրումներ կատարելու նպատակով: Այդ պայմանավորվածությունները ձեռք են բերվել Սերժ Սարգսյանի այցի շրջանակներում, երբ վերջինս գտնվում էր Կորեայում»,- գրել է թերթը: