07/11/2014 09:43
Տեր-Պետրոսյանին Ծառուկյանի փողն է պետք, ոչ թե խելքը
«Իրատես de facto»-ն գրել է. «Անդրադառնալով այն խոսակցություններին, թե ինչպես կարող է Տեր-Պետրոսյանը կանգնել Գագիկ Ծառուկյանի կողքին ու նրա հետ քաղաքական ծրագրեր մշակել, ՀԱԿ առաջնորդը և նրա աջ «ձեռքերը» նեղ շրջապատում քմծիծաղով փաստել են, որ իրենց ԲՀԿ-ի ֆինանսն է պետք, ոչ թե Ծառուկյանի խելքը:
Հայաստանում ընդդիմությունները իրենց շարժումներն առաջ տանելու հարցում մշտապես ֆինանսական դժվարությունների են բախվել: Իսկ ոչիշխանական այս շարժման տարբերությունը մյուսներից, թերևս, հենց սա է. Լևոն Տեր-Պետրոսյանն իր «իրական քաղաքականության» հաշվարկներով կարողացավ իրեն «ծառայեցնել» ԲՀԿ-ի ֆինանսական ներուժը»: