08/11/2014 09:07
Նոր մանրամասներ՝ Գագիկ Ծառուկյանի ու Սերժ Սարգսյանի հանդիպումից
«Հրապարակը», հղում անելով իր աղբյուրներին, գրել է, թե անցած շաբաթ օրը նախագահականում իսկապես տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հանդիպումը: Սակայն, ըստ թերթի, «կողմերը» պայմանավորվածության չեն հանգել, քանզի Ծառուկյանի դարդը ու ցավը եղել է ոչ այնքան ոչ իշխանականների 12 կետանոց դաֆթարը, որքան սահմանադրական բարեփոխումների ճակատագիրը:
«Հայտնի է, որ Ծառուկյանը ևս սկսել է ամբիցիաներ դրսևորել և որոշակի սպասումներ ունի նախագահ ձեռնադրվելու առնչությամբ, մանավանդ, որ նույն աղբյուրների փոխանցմամբ, մինչ Հովիկ Աբրահամյանի նշանակումը, նա դեմ չի եղել դառնալ վարչապետ, Սերժ Սարգսյանը չի համաձայնել: Շաբաթ օրվա հանդիպման ժամանակ կողմերը հանրագումարի չեն եկել. Սերժ Սարգսյանը միանշանակ պնդել է` սահմանադրական փոփոխություններն այլընտրանք չունեն, պայմանավորվել են հանդիպել 10 օր հետո, նոյեմբերի կեսին հարցը ևս մեկ անգամ քննարկելու համար»,- նշել է թերթը: