10/11/2014 16:35
«Հայաստանի ինտեգրացիոն խնդիրները «Եվրանեսթում» խոչընդոտ չեն կարող լինել»
«Եվրանեսթում» որևէ հարց չի առնչվել Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցությանը: Դա մեր ներքին քննարկման հարցն է և որևէ հանձնաժողովում նման հարց չի բարձրացվել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Եվրանեսթից» վերադարձած պատվիրակության անդամ Ալեքսանդր Արզումանյանը:
Հայկական պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանն էլ իր հերթին ասաց, որ ադրբեջանցիները փորձել են հարց բարձրացնել, թե ինչպես է Հայաստանը շարունակելու իր աշխատանքները, երբ անդամակցում է ԵՏՄ-ին, բայց հենց եվրոպացիներն են կասեցրել այդ հարցը` նշելով, որ Հայաստանի ինտեգրացիոն խնդիրները խոչընդոտ չեն կարող լինել:
Պատվիրակության մեկ այլ անդամ Թևան Պողոսյանն էլ հավելեց, որ Եվրամիության հետ համագործակցության նոր ֆորմատ պետք է փնտրել: