12/11/2014 13:13
«ԱրմենՏելի» նախկին տեխնիկական տնօրենը ձերբակալվել է Բելառուսում
«ԱրմենՏել» ընկերության նախկին տեխնիկական տնօրեն Վլադիմիր Սաչկովին արտահանձնելու վերաբերյալ հարցում է արվել Բելառուսի Հանրապետության իրավապահներին: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը:
Ք. Մելքոնյանը նշեց, որ դեռևս կան գործընթացներ, որոնք պետք է իրականացվեն և եթե չլինեն արտահանձնումը բացառող հանգամանքներ, Վ. Սաչկովին կարտանաձնեն Հայաստանի իշխանություններին:
Հ.Գ. Նախնական հրապարակման մեջ տեղի է ունեցել թյուրիմացություն: «ԱրմենՏել» ընկերության նախկին տեխնիկական տնօրեն Վլադիմիր Սաչկովի անվան փոխարեն նշվել է «ԱրմենՏելի» նախկին գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի անունը: Aysor.am-ը հայցում է ընթերցողների ներողամտությունը կատարված սխալմունքի համար:
Նախորդող հրապարակում՝ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի նախկին տնօրենը հետախուզման մեջ է