12/11/2014 09:17
Եռյակը քննարկում է Նախագահի հայտարարությանը միասնական տեսակետի հարցը
«Ժամանակի» տեղեկություններով՝ ոչ իշխանական եռյակը քննարկում է Սերժ Սարգսյանի հայտարարությանը միասնական տեսակետ հայտնելու հարցը:
Հիշեցնենք, որ նախօրեին տված հարցազրույցում Ս. Սարգսյանը, անդրադառնալով քառյակի՝ 12 կետից բաղկացած պահանջներին, ասել էր, թե ինքը կառավարությանն առաջարկելու է «նորից անդրադառնալ այդ փաստաթղթին, կետ առ կետ քննարկել այն և նշել կոնկրետ այն գործընթացները որոնցով իրականացնելու են այդ կետերը:
«Եռյակի ներկայացուցիչները երեկ չցանկացան առանձին-առանձին մեկնաբանել Սարգսյանի այս հայտարարությունը»,-հավելել է թերթը: