12/11/2014 10:58
Հուշամրցաշար. Լևոն Արոնյանը զբաղեցրել է երրորդ տեղը
Եզրափակվել է Մոսկվայում ընթացող Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված շախմատային մրցաշարը. տեղի է ունեցել փակման հանդիսավոր արարողությունը, հաղթողները պարգևատրվել են: Թեև 7-րդ տուրում Լևոն Արոնյանը սևերով հաղթել է ռուսաստանցի Էռնեստո Ինարկիևին, սակայն դա նրան չի օգնել մրցաշարում զբաղեցնել երրորդ տեղը:
Նա վաստակել է 4 միավոր և իսրայելցի Բորիս Գելֆանդի հետ կիսել 3-4-րդ տեղերը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել է4-րդ տեղը:
5.5 միավորով առաջին տեղը գրավել է ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը: Երկրորդ տեղը զբաղեցրած Վլադիմիր Կրամնիկը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին և հայտարարել, որ սա իր մասնակցած մրցաշարերի մեջ լավագույններից մեկն էր կազմակերպչական տեսանկյունից: