13/11/2014 13:20
Կարմիր խաչն ակտիվ գործողությունների կդիմի պաշտոնական դիմումից հետո միայն
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հակամարտության կողմերի ղեկավարությունների հետ երկխոսության մեջ է գտնվում, սակայն առավել ակտիվ գործողությունների կարող է դիմել միայն պաշտոնական դիմումը ստանալուց հետո: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Նրա խոսքով՝ դեռևս չի հաջողվել դուրս բերել երեկ ղարաբաղաադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով խոցված ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի զոհված 3 անդամների մարմինները:
«Կարմիր խաչը նորից հաստատում է, որ պատրաստ է իր` անկախ միջնորդի ծառայությունները առաջարկել հակամարտության կողմերից պաշտոնական դիմումները ստանալուց հետո»,-ասաց Զ. Ամատունին:
Նախորդող հրապարակում՝ Ադրբեջանցիները խոցել են ուսումնավարժական թռիչքներ կատարող ՀՀ ԶՈւ ուղղաթիռը