14/11/2014 11:52
ՍԴ-ն խորհրդակցական սենյակում է. Քննարկվում է ԵՏՄ-ին անդամակցելու հարցը
Սահմանադրական դատարանն անցել է խորհրդակցական սենյակ՝ որոշելու Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության պայմանագրի սահմանադրականության հարցը:
ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը 2 հարց ուղղեց դատարանում ՀՀ նախագահի ներկայացուցիչ, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանին, որ նա չի հասկացել պայմանագրում առկա մի հասկացություն, և դա ենթարկա է բողոքարկման, արդյոք դրա գործունեությունը բողոքարկման դեպքում կկասեցվի՞:
Ս. Կարայանը պատասխանեց, որ բողոքարկելուց հետո այդ հարցերի գործունեությունը ժամանակավոր կկասեցվի:
Սահմանադրական դատարանի մոտ այսօր Եվրասիական տնտեսական միությանը) անդամակցելուն դեմ քաղաքացիները բողոքի ակցիա են անցկացնում:
Ոստիկանները քաղաքացիներին հեռացրեցին դատարանի դիմացից՝ պատճառաբանելով, որ դատարանի դիմաց արգելվում է ակցիա անցկացնել, ինչին ընդդիմացան ակցիայի մասնակիցները, որի հետևանքով էլ քաշքշուկ սկսվեց նրանց միջև:
Ակցիայի մասնակիցները իրենց հետ բերել էին «Ազատ, անկախ Հայաստան» գրությամբ պաստառներ և վանկարկում էին «Ո՛չ պուտինիզմին»։
ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Սահմանադրական դատարանը վախենում է Մաքսային միությանն անդամակցելու թեմայի շուրջ հանրային քննարկում կազմակերպել, քանի որ դա հակասահմանադրական է, և ՍԴ-ն չի կարողանա այդ դեպքում ոչ արդարացի վճիռ կայացնել:
ՍԴ-ի մոտ կանգնած են միայն զոհված զինծառայողների մայրերը, որոնք ցանկանում են մտնել դատարան։