14/11/2014 11:42
Հարուցվել է քրգործ՝ ադրբեջանցիների կողմից մեր ուղղաթիռը կործանելու դեպքով
Aysor.am-ի տեղեկություններով՝ ադրբեջանցիների կողմից հայկական ուղղաթիռը կործանելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ազգային ատելության շարժառիթով երկու և ավելի անձանց սպանության, գույքի դիտավորյալ ոչնչացնելու համար։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ղարաբաղաադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը:
Մեր տեղեկություններով՝ քննչական գործությունների իրականացման համար առկա են դժվարություններ, որովհետև հակառակորդը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը՝ խոչընդոտելով անհրաժեշտ քննչական գործողոթյունների իրականացմանը:
Նախորդող հրապարակում՝ Խոցված ուղղաթիռի անձնակազմի հարցով դիմել են Կարմիր Խաչ
Կարմիր խաչն ակտիվ գործողությունների կդիմի պաշտոնական դիմումից հետո միայն
Ադրբեջանցիները խոցել են ուսումնավարժական թռիչքներ կատարող ՀՀ ԶՈւ ուղղաթիռը