17/11/2014 13:44
ԱԺ-ն հաստատեց նոր նախարարություններ ստեղծելու նախագիծը
ԱԺ արտահերթ նիստի ընթացքում երկրորդ ընթերցմամբ ամբողջովին ընդունվեց «ՀՀ Կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Նախագիծն ընդունվեց 70 կողմ, 6 դեմ և 31 ձեռնպահ քվեարկությամբ:
Ըստ այս նախագծի՝ կստեղծվի Միջազգային ինտեգրացիայի ու բարեփոխումների նախարարություն, իսկ Արտակարգ իրավիճակների նախարարությունը կմիավորվի Տարածքային կառավարման նախարարության հետ: