18/11/2014 14:15
ԵՏՄ-ին անդամակցելը հայ գյուղմթերք արտադրողների համար լավ հնարավորություն է
«ԵՏՄ-ին անդամակցելով` Հայաստանը չի կորցնում ռուսական շուկան. ՌԴ-ում հայկական ապրանքները մրցունակ են»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
«ԵՏՄ-ին անդամակցելն ունի և դրական, և բացասական էֆեկտներ»,- ասաց Ա. Ադիբեկյանը՝ հավելելով, որ ԵՏՄ-ին անդամակցությունը Հայաստանի համար դրական է. «Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները գյուղմթերքի պահանջարկ կառաջացնի շուկայում, որն էլ լավ հնարավորություն է հայ գյուղմթերք արտադրողների համար»:
Սոցիոլոգը նաև վստահ է, որ ԵՏՄ-ին անդամակցությունը կհանգեցնի գնաճի. Հայաստանից Ռուսաստան ապրանքների արտահանման դեպքում երկրի ներսում կառաջանա ապրանքների պակասորդ, ինչն էլ իր հետ բերելու է գնաճ և սոցիալական բևեռվածության խորացում:
Ըստ սոցիոլոգի, ԵՏՄ-ին անդամակցությունը կարագացնի նաև արտագաղթը և եթե միջին խավի հարցը չլուծվի, ապա ավելացող արտագաղթը անխուսափելի է: