18/11/2014 14:39
«ԱրմենՏելի» տեխնիկական տնօրենը կարտահանձնվի
«ԱրմենՏել» ընկերության նախկին տեխնիկական տնօրեն Վլադիմիր Սաչկովին կարտահանձնեն Հայաստանի իշխանություններին:
Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը:
Նրա խոսքով՝ իրենք Բելառուսի Հանրապետությունից պատասխան են ստացել, որ Վ. Սաչկովի արտահանձնելը բացառող հանգամանքներ չկան, սակայն դեռ հստակ չէ, թե նա երբ կարտահանձնվի:
Հիշեցնենք, որ 2013 թվականի դեկտեբերին «ԱրմենՏել»-ը դիմել է ՀՀ իրավապահ մարմիններին՝ խնդրանքով իրականացնել ստուգումներ՝ ընկերությունում հայտնաբերված որոշակի հնարավոր խախտումների հետ կապված: Արդյունքում հարուցվել է քրեական գործ, «ԱրմենՏել» ընկերությունը ճանաչվել է տուժող կողմ:
«ԱրմենՏել» ընկերությունն իրավասու չէ մեկանաբանել հետագա գործողությունները, որոնք իրականացվում են իրավապահ մարմինների կողմից և գտնվում են նրանց իրավասության ներքո»,-ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Նախորդող հրապարակում՝ «ԱրմենՏելի» նախկին տեխնիկական տնօրենը ձերբակալվել է Բելառուսում